
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կհետաձգվի՞. «Ժողովուրդ»

«2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, և 1974 թվականից հետո ծնվածների աշխատավարձից պահումներ կարվեն 5 տոկոսի չափով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը երեկ «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշեց, թե կառավարությանն առաջարկով է հանդես եկել, որպեսզի պարտադիր բաղադրիչի՝ օրենքով ուժի մեջ մտնելը հետաձգվի, մինչ քննարկումներ կանցկացվեն, և նոր նախաձեռնություն կլինի:
Թանդիլյանը հայտնեց, թե այդ մասով վերջնական որոշում կկայացնի կառավարությունը, սակայն ինքը կողմ է այն նվազագույնը մեկ տարով հետաձգելուն:
Խոսելով հնարավոր փոփոխությունների մասին՝ նա նշեց, թե մարդիկ պետք է դիմեն համակարգին միայն կամարտահայտության սկզբունքով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: