Բաժիններ՝

57-ամյա Հյու Գրանտը վերջապես որոշել է ամուսնանալ

«Չորս հարսանիք ու մեկ հուղարկավորություն» եւ «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» ֆիլմերի աստղ Հյու Գրանտը պատրաստվում է հարաբերությունները պաշտոնապես գրանցել երեք երեխաների մայր Աննա Էբերշտեյնի հետ: Այդ մասին հայտնել է BBC News-ը:

Առաջիկա ամուսնության մասին ծանուցումը հայտնվել է Քենսինգթոնի եւ Չելսիի շրջանների գրանցումների գրասենյակում, որը գտնվում է Լոնդոնում այս զույգի տնից ոչ հեռու: The Sun-ի տեղեկատվության համաձայն, հարսանիքը պետք է տեղի ունենա մեկ ամսվա ընթացքում: Գրանտի կինը կդառնա Շվեդիայից 39-ամյա հեռուստապրոդյուսերը, որի հետ նա հանդիպում է 2012 թվականից:

Այդ ամուսնությունն առաջինը կդառնա 57-ամյա դերասանի համար: Զույգը դաստիարակում է երեք երեխաների. 2012 թվականին նրանք որդի են ունեցել՝ Ջոնին, իսկ 2015-ին՝ դուստր, որի անունը չի բացահայտվում, ինչպես եւ երրորդ երեխայի անունն ու սեռը, որը ծնվել է 2018 թվականի մարտին:

Բացի Էբերշտեյնից ունեցած զավակներից, Գրանտը մեծացնում է չորսամյա դստերը՝ Տաբիթին, եւ որդուն՝ Ֆելիքսին, որոնք ծնվել են չինուհի Տինգլան Հոնգի հետ հարաբերություններից: Նախկինում նա հանդիպում էր դերասանուհիներ Սանդրա Բուլոքի, Էլիզաբեթ Հեռլիի եւ բարձրաշխարհիկ շրջանակներում հայտնի Ջեմայմա Հանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս