Բաժիններ՝

«Ոսկե ծիրան»-ի ֆինանսական խնդիրները կարգավորվել են. կինոփառատոնը կկայանա

Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անդրադարձել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ կապված խնդիրներին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Լիլիթ Մակունցը վստահեցրեց, որ կինոփառատոնն անպայման կայանալու է: «Երեկ մենք հերթական հանդիպումն ենք ունեցել «Ոսկե ծիրան»-ի տնօրենի հետ, և կարող եմ ասել, որ խնդիր չկա: Եղել են որոշակի ֆինանսական կարգավորումների հետ կապված հարցեր, որոնք արդեն կարգավորվել են»,- նշեց նախարարը:

Նա հավելեց, որ «Ոսկե ծիրան»-ից հետո կան համագործակցության հետ կապված որոշակի կետեր, որոնք պետք է վերանայվեն, որովհետև տնօրինությունը և մարդիկ, ովքեր իրականացնում են այդ կինոփառատոնը որոշակի խնդիրներ են տեսնում, պետք է քննարկենք, հասկանանք, թե ինչպես ենք դրանք լուծում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031