
Microsoft-ն ընդլայնում է Չինաստանի հետ գործակցությունն արհեստական ինտելեկտի ոլորտում. China Daily

ԱՄՆ-ի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Microsoft Corp-ը, ձգտում է արհեստական ինտելեկտի ոլորտում ընդլայնել համագործակցությունը ՉԺՀ-ի համալսարանների, ձեռնարկությունների եւ գիտահետազոտական ինստիտուտների հետ: Մայիսի 22-ին այս մասին հայտնել է China Daily թերթը:
Ինչպես նշվում է, ընկերությունը նպատակ է դրել «ներգրավել Չինաստանի էլ ավելի մեծ թվով մշակողների» եւ ընդլայնել «Microsoft-ի գործարարության թվային կերպափոխման» հնարավորությունները: «Չինաստանն ամենադինամիկ զարգացող շուկաներից մեկն է, ծրագրային ապահովման ավելի քան 400 հազար տեղացի մշակողներ օգտագործում են Microsoft-ի պլատֆորմներն ու տեխնոլոգիաները զանազան հավելվածների ստեղծման համար, իսկ նրանցից ավելի քան 100 հազարը մշակումներ են կատարում արհեստական ինտելեկտի ոլորտում»,- մեջբերում է թերթը ընկերության գործադիր փոխնախագահ Հարրի Շումի խոսքը: ՉԺՀ-ի իշխանություններն ակտիվորեն աջակցում են երկրում արհեստական ինտելեկտի ճյուղի զարգացմանը:
2017 թվականին ճյուղում ներդրվել է շուրջ 180 միլիարդ յուան (շուրջ 28 միլիարդ դոլար): Կառավարության պլանի համաձայն՝ սպասվում է, որ 2025 թվականին այդ ինդուստրիայի ծավալը կհասնեի 400 միլիարդ յուանի (շուրջ 63 միլիարդ դոլարի), իսկ 2030 թվականին կհասնի 1 տրիլիոն յուանի (շուրջ 158 միլիարդ դոլարի) նշագծին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: