
Հավի միսը՝ արևելյան ձևով. համեղ ընթրիքն ապահովված է

Բաղադրիչներ
1. Հավ – 500-600 գ
2. Քունջութ – 3 թ/գ
Մարինադի համար
1. Սխտոր – 3 ատամիկ
2. Սոյայի սոուս – 2 ճ/գ
3. Մեղր – 1 թ/գ
4. Աղացած կոճապղպեղ – 0.5 թ/գ
5. Կետչուպ – 1-2 թ/գ
6. Սև կամ կարմիր աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
7. Աղ – 1 թ/գ
8. Բուսայուղ – 1-2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Հավը կտորների բաժանել:
2. Մարինադի համար խառնել բոլոր բաղադրիչները:
3. Հավի կտորները մի քանի ժամ թողնել մարինադի մեջ:
4. Հավի կտորները շարել տապակի մեջ, վրան քունջութ ցանել:
5. Պատրաստել 200 աստիճան ջեռոցում մոտ 40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը