
Արմավիրի հիվանդանոցներում բուժում է ստանում թունավորմամբ հոսպիտալացված 28 հիվանդ

Արմավիրի մարզում արձանագրված թունավորման հետևանքով հոսպիտալացված 80 հիվանդից ժամը 12:00 դրությամբ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում բուժումը շարունակում են 28-ը:
Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները մայիսի 17-ի սննդային թունավորման ախտանիշով դիմել են հիվանդանոցներ։ Հոսպիտալացվածները անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում: Արձանագրված զանգվածային թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի է հոսպիտալացվել:
Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ` թունավորման պատճառը պարզելու համար: