Բաժիններ՝

Ողբերգական դեպք Արցախում. բոխի հավաքելու գնացած քաղաքացու դին հայտնաբերվել է 15 մետր բարձրություն ունեցող ժայռի տակ

Մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնից ԱՀ ոստիկանության Քաշաթաղի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակիչ՝ 1964թ ծնված. Ա.Ն-ն նույն օրը ժամը 08:00-ի սահմաններում բոխի հավաքելու նպատակով տնից դուրս է եկել և չի վերադարձել:

Գորիսի ՀՓՋ աշխատակիցների կողմից տարված որոնողական աշխատանքների արդյունքում մայիսի 17-ին ժամը 07:25-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի «Սադիլար» կոչվող տարածքում հայտնաբերվել է Ա.Ն-ի դին, մոտ 15 մետր բարձրություն ունեցող ժայռի տակ՝ քարերի վրա ընկած:

Արցախի ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031