
Բուֆոնն ավարտում է կարիերան

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, այնուամենայնիվ, որոշել է ավարտել կարիերան: Այս մասին Juvenews-ին պատմել է 40-ամյա դարպասապահի գործակալ Սիլվանո Մարտինան:
«Դա չի լինի Տոտտիի ոճով հրաժեշտ, քանի որ այդպիսի դրամատիկ հրաժեշտ կարող է տեղի ունենալ միայն Հռոմում: Թուրինում ես ավելի շատ սպասում եմ Դել Պիերոյի ոճով հրաժեշտի:
Մայիսի ավարտից 15 րոպե առաջ ինչ-որ բան կպատահի, «Հաջողություն, Պլատինի» պաստառների նման մի բան: Կլինեն արցունքներ, բայց ամեն ինչ զուսպ կլինի:
Ինձ համար պատիվ էր ուղեկցել պատմության մեծագույն դարպասապահին: Ավելի ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է գործակալը:
Բուֆոնը խաղում է 1995 թվականից և պրոֆեսիոնալ մակարդակում անցկացրել է 1051 հանդիպում: Նա 9 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 5 անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, ինչպես նաև հանդիսանում է աշխարհի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը