Բաժիններ՝

Facebook-ում առաջին անգամ նշել են, թե ինչ տեղեկատվություն են հեռացրել վերջին ժամանակներս

Facebook-ի աշխատակիցներն ընթացիկ տարվա առաջին երեք ամսում հեռացրել են սոցիալական ցանցում զետեղված ավելի քան 865 միլիոն հաղորդագրություն, մասնավորապես սպամ, ահաբեկիչների քարոզչական նյութեր, մերկությունը ցուցադրող լուսանկարներ եւ տեսագրություններ:

Այս մասին ասված է մայիսի 15-ին ընկերության պաշտոնական բլոգում հրապարակված զեկույցում: Զեկույցում առաջին անգամ բերված են ստույգ եւ մանրամասն տվյալներ սոցցանցում արգելափակված տեղեկատվության ծավալի եւ բնույթի վերաբերյալ:

Դրանից հետեւում է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հեռացվել էպնդերես գովազդով 837 միլիոն հաղորդագրություն, բռնությանը վերաբերող 3,4 միլիոն գրառում, մերկությունը ցուցադրող տեսագրություններ եւ լուսանկարներ պարունակող 21 միլիոն նյութ:

Բացի դրանից, հեռացվել է 1,9 միլիոն հաղորդագրություն ահաբեկչական խմբավորումների քարոզով, ինչպես նաեւ 2,5 միլիոն հաղորդագրություն, որտեղ բերվել են արտահայտություններ՝ միտված, մասնավորապես, ազգային, էթնիկական եւ ռասայական ատելության բորբոքմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031