Բաժիններ՝

NASA-ի առաջին «միջմոլորակային» նանոարբանյակներն ստացել են Երկրի լուսանկարները

Վերջերս տիեզերք արձակված MarCo մարսյան զոնդերի զույգը դարձել է նանոարբանյակների առաջին «երկյակը», որին հաջողվել է ստանալ Երկրի լուսանկարները միջմոլորակային տարածությունից: Այդ մասին հայտնել է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան:

«Կարող եք այս լուսանկարը համարել մեր հարգանքի տուրքը «Վոյաջերներին», որոնք նման կարգի առաջին լուսանկարներն ստացել են 27 տարի առաջ: Նանոարբայնակները դեռ երբեք բաց տիեզերք այդքան հեռու չէին գնացել, եւ նրանց համար դա վիթխարի թռիչք է դեպի առաջ:

Երկու զոնդերն էլ գտնվում են գերազանց վիճակում եւ աշխատում են նորմալ»,- հայտարարել է NASA-ում MarCo առաքելության ղեկավար Էնդի Քլեշը:

CubeSat համակարգի երկու փոքրաչափ արբանյակները, որոնց NASA-ի մասնագետները կոչել են Mars Cube One (MarCO), միջմոլորակային տարածություն են արձակվել մայիսի սկզբին՝ այն նույն Atlas V հրթիռով, որն InSight ավտոմատ կայանը դուրս է բերել դեպի Մարս տանող ուղեգիծ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031