Բաժիններ՝

Գլենդելի ոստիկանության հայազգի աշխատակիցը ձերբակալվել է մեքսիկական մաֆիայի հետ կապի կասկածանքով

ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոն ձերբակալել է Գլենդելի ոստիկանության հայազգի աշխատակից Ջոն Սարո Բալյանին սուտ ցուցմունք տալու և մեքսիկական մաֆիայի ու Հարավային Կալիֆորնիայում հայկական կազմակերպված հանցավոր խմբի հետ իր կապը թաքցնելու մեղադրանքով:

Ինչպես հաղորդում է ibtimes.com-ը, 45-ամյա Բալյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածով: Նա մեղադրվում է ոստիկանական գործողություններին ընդառաջ մեքսիկական մաֆիայի առաջնորդներին աջակցելու և կաշառք վերցնելու մեջ:

Հետախուզությունների դաշնային բյուրոյի Լոս Անջելեսի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Փոլ Դելակորտը նշել է, որ Բալյանը բազմաթիվ անգամներ ստել է` այդպիսով թաքցնելով իր և այլոց հանցավոր գործունեությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031