Բաժիններ՝

«Բարձրաձայն մտքերն» օգնում են գտնելու ճիշտ լուծումները

Բարձրաձայն մտածելը բարդ խնդիրները լուծելու եւ ճիշտ լուծման հասնելու լավագույն միջոցն է: Այդ մասին հայտնել է բրիտանական Daily Mail հրատարակությունը:

Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի համալսարանի հետազոտողները 35 մարդու խնդրել են լուծել գլուխկոտրուկ՝ քարտախաղ թվերի, գույների եւ ձեւերի զանազան հաջորդականությամբ:

Ընդամենն օգտագործվել է 48 քարտ՝ բարդության աճող մակարդակով: Մարդկանց այն խումբը, որը գլուխկոտրուկը լուծել է լուռ, ընդհանուր առմամբ արել է 45 սխալ, մինչեդեռ բարձրաձայն դատող մյուս խումբն՝ ընդամենը 10: Այսպիսով, երկրորդ խումբն առաջադրված խնդրից գլուխ է հանել շատ ավելի լավ՝ բարձրաձայն արտահայտելով մտքերը:

Երբ մարդիկ լուռ են մտածում, նրանց գլխներում կարող են հայտնվել միմյանց հետ մրցակցող մտքեր, եւ դրանք բոլորը չեն կարող արտահայտվել: Եթե մտածեք բարձրաձայն, բառերը սեւեռում են ուշադրությունն ու կենտրոնացումը: Այսպիսով, այն գաղափարները, որոնք կարող էին աննկատ մնալ եւ բաց թողնվել, ազատվում, դուրս են գալիս»,- ասել է հետազոտության հեղինակ Քրիստոֆեր Աթքինը:

Նա նշել է, որ մարդիկ կարծում են, թե բարձրաձայն մտածելն ինչ-որ սխալ եւ անընդունելի բան է, մինչդեռ այդ մոտեցումը կարող է օգնել ամենատարբեր իրավիճակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս