
Բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտում ասուլիսի ընթացքում վերահաստատեց իր դիրքորոշումը, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Ի պատախան հարցի, որ «Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ժիրայր Սէֆիլյանը քաղբանտարկյալ է, արդյո՞ք դա միասնական դիրքորոշում է, Ն.Փաշինյանն ընդգծեց, որ այդ հարցերը պետք է լուծվեն օրենքով նախատեսված շրջանակներում։
Անդրադառնալով մենաշնորհների վերացման խնդրին՝ Ն.Փաշինյանը հայտարարեց, որ ՊԵԿ նախագահին աներկբա հանձնարարական է տվել, որ ՀՀ որևէ ապրանքատեսակի ներկրման խոչընդոտը բացառվի, ավելին՝ ապրանքների մաքսազերծումը նախկինի համեմատ պետք է կատարվի կրկնակի, եռակի տեմպերով ավելի արագ.
«Եվ ես հենց վաղը պատրաստվում եմ ստուգել այս հանձնարարականի իրագործում և ես հույս ունեմ, որ դա պատշատճ ձևով կիրականացվի։ Ինչ վերաբերում է մենաշնորհին, արգելների մասով, իհարկե, որևէ արգելք գոյություն չունի, բայց դեռ պետք է հոգ տանել, որ այդ հնարավորությունն օգտագործվի, որովհետև կարող են լինել խոչընդոտներ, որ այդ հնարավորությունն օգտագործվի»։