
Ֆերգյուսոնի առաջին բառերը՝ կոմայից հետո. «Ինչպե՞ս խաղաց «Դոնկաստերը»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն օրերս հոսպիտալացվել էր:
Վիրահատությունից հետո Սըր Ալեքս Ֆերգյուսոնը գտնվում էր կոմայի մեջ: Ֆերգյուսոնն արդեն դուրս է եկել կոմայից և խոսել է հարազատների հետ: «Ինչպե՞ս խաղաց «Դոնկաստերը»,- սրանք են եղել Ֆերգյուսոնի առաջին բառերը:
«Դոնկաստերն» անգլիական թիմ է, որը մարզում է Դարրեն Ֆերգյուսոնը՝ Սըր Ալեքսի որդին: Մայիսի 5-ին թիմն անցկացնում էր մրցաշրջանի վերջին խաղը:
Սիրարփի Աղաբաբյան