
«Հիմա ես կարող եմ տրիբունայից գոռալ «Արսենալի» նոր մարզչի վրա». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կատակով արտահայտվել է մրցաշրջանի ավարտին ակումբից իր հեռանալուց հետո «զինագործների» տնային մարզադաշտի տրիբունա հնարավոր այցելության մասին:
«Ես ուրախությամբ նորից կնստեմ North Bank տրիբունայում: Գիտե՞ք՝ ինչումն է սրա ամենադրական կողմը: Այդտեղից ես կարող եմ գոռալ նոր մարզչի վրա»,- կատակել է Վենգերը:
«Ես միշտ ձգտել եմ գեղեցիկ հաղթել: Երբ դուք մեծ ակումբում եք, ձեզ վրա դրված է երկրպագուներին հատուկ էմոցիաներ նվիրելը»,- Վենգերի խոսքերն է մեջբերում The Independent-ը:
Վենգերը գլխավորում է «Արսենալը» 1996 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը