
«Կաշխատենք դիմադրել «Լիվերպուլին» և տհաճություններ պատճառել նրանց». Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայի կայանալիք եզրափակչի բնույթի մասին մտքերով, որում իր թիմը խաղալու է «Լիվերպուլի» դեմ:
«Ես կարծում եմ՝ խաղը «Լիվերպուլի» հետ բաց կստացվի, թիմերը շատ հնարավորություններ կունենան: Մենք կաշխատենք հակահարված տալ «Լիվերպուլին» և տհաճություններ պատճառել նրանց: Դա եզրափակիչ խաղ է, այն շատ ինտենսիվ և հետաքրքիր կլինի»,- ասել է Զիդանը:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին, Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում: Եզրափակչի ճանապարհին «Ռեալը» հաղթել է ՊՍԺ-ին, «Յուվենթուսին» և «Բավարիային», իսկ «Լիվերպուլը»՝ «Պորտուին», «Մանչեսթեր Սիթիին» և «Ռոմային»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը