
Պատահար Երևանում. վարորդին և ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել

Մայիսի 9-ին՝ ժամը 04:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10 շենքի 7-րդ մասնաշենքում գտնվող «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes Benz C-180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Գ. Հ., 1975 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժածներին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա:
Տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատել են բավարար: