Բաժիններ՝

Ստալոնեն պլանավորում է ձեռնամուխ լինել «Ռեմբո»-ի հինգերորդ մասի նկարահանումներին. Deadline

Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն պատրաստ է ձեռնամուխ լինել Վիետնամի պատերազմի վետերանի մասին պատմող «Ռեմբո» ֆրանշիզայի հինգերորդ մասի նկարահանումներին: Այդ մասին հայտնել է Deadline հրատարակությունը:

Ստալոնեն, ըստ հրատարակության տվյալների, այժմ ուսումնասիրում է սցենարը. նկարահանումների մոտավոր ժամկետը նշանակված է այս տարվա սեպտեմբերին: Որպես ժապավենի պրոդյուսեր հանդես կգա Ավի Լեռները, որը եղել է պատմության չորրորդ մասի պրոդյուսերը: Ֆրանշիզայի հինգերորդ մասում ֆերմայում աշխատող Ռեմբոյի ընկերներից մեկի դստերն առեւանգում են, եւ գլխավոր հերոսն ուղեւորվում է Մեքսիկա:

Հենց որ Ռեմբոն հատում է հարեւան երկրի սահմանը, նա դիմակայության մեջ է մտնում Մեքսիկայի ամենադաժան կարտելներից մեկի հետ: Վիետնամի պատերազմի վետերանի մասին պատմող ֆրանշիզայի առաջին ֆիլմը, որը կրում է Ռեմբո. առաջին արյունը» անվանումը, թողարկվել է 1982 թվականին: Դրանից հետո թողարկվել է եւս երեք ֆիլմ՝ 1985, 1988 եւ 2008 թվականներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս