Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է
2018 թվականի ապրիլ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12 070 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 5283 մարդ:
«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ուղևորահոսքը կազմել է 44 025 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 19 189 մարդ:



