Բաժիններ՝

ՀՀ ներքաղաքական կայունությունից է կախված նաեւ Արցախի անվտանգությունը. ԱՀ Նախագահը՝ ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը, որի կազմում էին «ՀՀԿ», «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:

Արցախի Հանրապետության Նախագահը կարեւորել է Հայաստանում ներքաղաքական կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանից է մեծապես կախված նաեւ Արցախի անվտանգությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031