
Միգրացիոն պետական ծառայությունը ՀՀ քաղաքացիներին հորդորել է ֆուտբոլի առաջնության ընթացքում ՌԴ քաղաքներում հետևել կանոնները

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հորդորել է ՀՀ քաղաքացիներն պահպանել կանոնները Ռուսաստանի այն քաղաքներում, որտեղ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման պատճառով հատուկ ռեժիմ է մտցված:
Ծառայության հայտարարության մեջ ասվում է. «ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝
Վոլգոգրադ
Եկատերինբուրգ
Կազան
Կալինինգրադ
Մոսկվա
Նիժնի Նովգորոդ
Դոնի Ռոստով
Սամարա
Սանկտ Պետերբուրգ
Սարանսկ
Սոչի
Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝
oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,
սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,
նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:
Հարգելի ՀՀ քաղաքացիներ, խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ»: