Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի փոխդեսպանի և ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Նասեր Սոփհանիպուրի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Իրանի փոխդեսպանին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև բարեկամական ուղերձս հղեցի Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը:

Հանդիպում ունեցա նաեւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Քննարկեցինք Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը առավել արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր»,- գրել է Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս