Բաժիններ՝

Թուրքական նավը Էգեյան ծովում փորձել է խոյահարել հունական ռազմանավը

Հերթական լուրջ միջադեպն է գրանցվել Էգեյան ծովում. թուրքական բեռնատար նավը փորձել է խոյահարել Հունաստանի ռազմածովային ուժերի նավը: Այդ մասին հայտնել է militaire.gr կայքը: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել մայիսի 4-ին առավոտյան ժամը մոտավորապես 4-ին Լեսբոս կղզու մերձակայքում:

«Թուրքական առւետրանավը ձախից մոտեցել է «Արմատոլոս» հրետանավակին, որը պարեկում էր Միտիլինիից արեւելք ընկած շրջանը: Նավը փորձել է հարվածել ռազմանավի միջնամասին: Դրանից անմիջպես հետո այն արագորեն ուղեւորվել է թուրքական ջրեր»,- գրում է հրատարակությունը:

Անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, հրետանավակը նույնպես, ինչպես երեւում է, լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց պատահարը համարվում է կասկածելի ու լուրջ, նշում է հարատարակությունը: Վերջին ամիսներին Աթենքի եւ Անկարայի հարաբերությունները կտրուկ սրվել են:

Թուրքիան կասկածի դակ է դնում Էգեյան ծովում մի շարք կղզիների տարածքային պատկանելությունը եւ շարունակաբար խախտում է Հունաստանի ծովային տարածությունը: Փետրվարին թուրքական նավը խոյահարել էր հունական առափնյա պահպանության նավը:

Մարտի սկզբից թուրքական բանտում են գտնվում հույն երկու զինծառայողներ, որոնք ձերբակալվել են պարեկման ժամանակ սահմանը պատահաբար անցնելու համար: Լարվածության աճի է տանում նաեւ երկու երկրների քաղաքական գործիչների հռետորաբանությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս