
ԱՊՀ-ի երկրները ԵԱՀԿ-ում հայտարարել են նացիզմի վերածնմանը դիմակայելու անհրաժեշտության մասին

Եվրակազմակերպությունում ԱՊՀ-ի մի շարք երկրների մշտական ներկայացուցիչներ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 73-րդ տարեդարձի նախաշեմին հայտարարել են կազմակերպության տարածքում նացիստական գաղափարախոսության վերածնմանը դիմակայելու անհրաժեշտության մասին:
Այս մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, ասված է Եվրակազմակերպությունում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ, որը հնչեցվել է կազմակերպության մշտական խորհրդի նիստում:
«Անվտանգության բազմապատկվող մարտահրավերների եւ անդրսահմանային սպառնալիքների ֆոնին այսօր ԵԱՀԿ-ի տարածքում վերստին անհրաժեշտ է պետությունների ջանքերի միավորումը գոյություն ունեցող հակամարտությունների խաղաղ լուծման եւ նոր հակամարտությունների կանխման նպատակով: Մենք համոզված ենք, որ դա Է միակ միջոցը ներկա եւ ապագա սերունդներին զերծ պահելու նոր պատերազմների արհավիրքներից»,- ընդգծել են դիվանագետները: