Բաժիններ՝

Մեյին հարկադրեցին հրաժարվել ԵՄ-ի հետ մաքսային համաձայնագիր կնքելու գաղափարից. The Daily Telegraph

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հարկադրված էր հրաժարվել Brexit-ի արդյունքներով Եվրամիության հետ մաքսային համաձայնագիր կնքելու պլաններից, քանի որ բախվել է հզոր ընդդիմության՝ ի դեմս նախարարների կաբինետի հանգուցային անդամների: Այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը:

Ըստ հրատարակության տվյալների՝ Բրիտանիայի վարչապետը «ցնցված» էր մայիսի 2-ին նախարարների կաբինետի 11 անդամների մասնակցությամբ կառավարության Brexit-ի գծով ենթակոմիտեի նիստում իր առաջարկությանը դիմակայության ուժից: Բոլորի համար անսպասելի ներքին գործերի նախարարության նոր ղեկավար Սաջիդ Ջավիդը, որը դասվում էր չափավոր եվրոսկեպտիկների շարքին եւ հանդես էր գալիս Եվրամիության հետ տնտեսական կապերի պահպանման օգտին, փոխել է իր դիրքորոշումը եւ միացել Brexit-ի թունդ կողմնակիցների ճամբարին:

Այսպիսով՝ Մեյը իր կաբինետում կորցրել է հանգուցային դաշնակցին՝ ի դեմս Էմբեր Ռադի՝ ՆԳ նախարարության նախկին ղեկավարի, որը հարկադրված էր պաշտոնաթող լինել ներգաղթյալների հետ կապված սկանդալի ֆոնին:

Նրա ձայնը բրիտանական կառավարության ղեկավարին 6 առ 5-ի հարաբերակցությամբ մեծամասնություն էր ապահովում ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն առնչվող հարցերը քննարկելիս: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս