Բաժիններ՝

Մայիս ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18…+190C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +5…+90C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +30…+320C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ +4…+60C, առավելագույնը՝ +29…+300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 35-50 մմ):

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9…+120C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 0…-50C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +21…+240C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ -1…+20C, առավելագույնը՝ +19…+240C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 75-100 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +10…+120C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 0…+30C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +23…+250C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 0…-20C, առավելագույնը՝ +23…+260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 95-130 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +13…+160C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +1…+60C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26…+280C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը +2…+50C, առավելագույնը՝ +25…+260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 97-107 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +18…+190C, լեռնային շրջաններում` +10…+120C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` նախալեռնային շրջաններում մինչև +4…+80C, լեռնային շրջաններում՝ 0…-40C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +30…+320C, լեռնային շրջաններում՝ +20…+220C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ +3…+40C, լեռնային շրջաններում՝ -1…-20C, առավելագույնը նախալեռնային շրջաններում +28…+300C, լեռնային շրջաններում՝ +18…+190C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման նախալեռնային շրջաններում` 45-60 մմ, լեռնային շրջաններում՝ 95 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +17…+190C, նախալեռնային շրջաններում` +11…+130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև +4…+70C, նախալեռնային շրջաններում՝ 0…-30C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +31…+350C, նախալեռնային շրջաններում՝ +21…+230C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ +4…+70C, նախալեռնային շրջաններում՝ -1…+10C, առավելագույնը հովտային շրջաններում +29…+330C, նախալեռնային շրջաններում՝ +24…+260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման հովտային շրջաններում` 49-96 մմ, նախալեռնային շրջաններում՝ 69-112 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18…+190C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +5…+70C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝մինչև +30…+320C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ +4…+60C, առավելագույնը՝ +29…+300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 45-60 մմ):

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս