
Կոնտեն հրաժարվել է լուծարել պայմանագիրը «Չելսիի» հետ

48-ամյա իտալացին դեռ կխմի «կապույտների» ղեկավարության արյունը: Անտոնիո Կոնտեն գրեթե երաշխավորված կհեռանա «Չելսիից» 2017-18թթ. մրցաշրջանի ավարտից հետո, բայց բաժանումն ակումբին հեշտությամբ չի տրվում:
Ինչպես հաղորդում է The Mirror-ը, իտալացին ինքնակամ կհեռանա «Չելսիից» միայն այն դեպքում, եթե ստանա ընդունելի առաջարկ, բայց այդպիսին իտալացին դեռ չի ստացել:
Եթե Անտոնիոն հրաժարվի լուծարել պայմանագիրը, ապա «կապույտները» ստիպված կլինեն գնել պայմանագիրը և վաճառել Կոնտեին:
Առաջին մրցաշրջանում Կոնտեն «կապույտներին» հասցրեց չեմպիոնության, որից հետո հայտնվեցին շշուկներ իտալացու կոնֆլիկտի մասին ղեկավարության հետ, իսկ թիմի արդյունքները վատթարացան: Կոնտեի փոխարինման համար դիտարկվում են Մասիմիլիանո Ալեգրին, Մաուրիցիո Սարին և Լուիս Էնրիկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը