Բաժիններ՝

«Այս ամառ Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ-ից «Ռեալ» անիրականանալի է». Ռոնալդո

Մադրիդցիները ստիպված են սպասել: «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդ Ռոնալդոն կասկածում է, որ Նեյմարն արդեն այս ամառ կհայտնվի «Ռեալում»:

«Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել հսկայական գումարի դիմաց, և ակումբը փողի կարիք չունի: ՊՍԺ-ին անհնար է ստիպել վաճառել Նեյմարին՝ անկախ այն բանից՝ հետաքրքրվա՞ծ է արդյոք նրանով «Ռեալը», կամ յուրաքանչյուր այլ ակումբ:

Հնարավոր է՝ մի քանի տարի անց այդ գործարքը դառնա իրական, բայց տվյալ պահին, կարծում եմ՝ շանսեր չկան: Բայց Նեյմարը դեռ երիտասարդ է, նա մեծ ապագա ունի»,- ասել է Ռոնալդոն Cadena Ser-ին տված հարցազրույցում: Դեռ աշնանը հայտնվեցին առաջին շշուկները, որ Նեյմարը հիասթափված է Ֆրանսիայի առաջնության մակարդակից և ուզում է փոխել ակումբը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031