ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում իրադրությունը շարունակում է դեգրադացիայի ենթարկվել. Լավրով
Ռուսաստանն արձագանքում է ռուս-ամերիկյան նորմալ երկխոսություն կառուցելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տրամադրվածությանը, բայց դրանում ԱՄՆ-ի իրական շահագրգռվածության մասին Մոսկվան կդատի ըստ գործնական քայլերի: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք բազմիցս ասել ենք, որ դրական ենք գնահատում նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը մեր երկրների միջեւ նորմալ երկխոսություն հաստատելու ցանկության մասին»,- ասել է Լավրովը իտալական «Պանորամա» հանդեսում հրապարակված հարցազրույցում: Իսկ առաժմ, նախարարի խոսքով՝ «հարաբերություններում իրադրությունը շարունակում է դեգրադացիայի ենթարկվել»:
«Եթե ԱՄՆ-ի նախագահից ինչ-որ դրական ազդակներ ելնում էլ են, ապա դրանք լիովին ի չիք են դառնում ամերիկյան իշխող ընտրախավի մեջ չափն անցնող ռուսատեցությամբ, որտեղ մեր երկիրը նեկայացնում են որպես սպառնալիք, հանդես են գալիս Ռուսաստանի «համակարգային զսպման» օգտին՝ պատժամիջոցների եւ ճնշման այլ միջոցների կիրառմամբ»,- հավելել է Լավրովը: