Նիկոլ Փաշինյանը հեռացավ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից, երբ վերջինս սկսեց համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Մարիոթում» հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին դուրս են եկել ժողովրդի մեջ և հայտարարություն արել։

Ծառուկյանն ասել է․ «Մենք հանդիպել ենք, քննարկել՝ առանց նախապայմանի, հաղթանակը ժողովրդինն է, ժողովրդի թեկնածուին քվեարկելու ենք կողմ, որն առաջին անգամ ենք արել, երկրորդ անգամ, երրորդ անգամ… Ես ուզում եմ ասել մեկ անգամ ևս, որ մեր խոսքը գործ է։ Իմ այստեղ լինելը քաղաքական իրադրություն կփոխի, և ամսի 8-ին այդ իրադրությունը կկայանա։ Ամեն ինչ լավ կլինի՝ ընտրեն, թե չընտրեն։ Ժողովրդի դեմ խաղ չկա, ամենակարևորը՝ դուք հաղթել եք։ Ամբողջ աշխարհն ա մեզ միացել, ամեն ինչ լավ ա լինելու»։

Նկատենք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հեռացավ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից այն պատճառով, որ վերջինս սկսեց համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ՝ փորձելով «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» իրականացնել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031