Բաժիններ՝

Շուրջ 30 մարդ է տուժել Լոնդոնի հյուսիսում տեղի ունեցած պայթյունից. Daily Express

Մոտավորապես 30 մարդ է տուժել Լոնդոնի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Daily Express թերթը: Նրա տվյալներով՝ պայթյունը որոտացել է Սթեմֆոդ Հիլլի շրջանում, որտեղ հավաքված բազմությունը նշում էր հրեական Լագ բա Օմեր տոնը: Ավանդաբար այդ տոնի ժամանակ խարույկներ են վառում:

Նախնական վարկածներից մեկի համաձայն՝ պայթյունի պատճառը դարձել է այն վառելիքի հետ անզգուշ վարվելը, որն օգտագործվել է կրակը վառելու համար: Ըստ մեկ այլ վարկածի, պայթել են շարժական հեռախոսների կուտակիչները, որոնք տոնի մասնակիցներից ոմանք նետում էին խարույկի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031