
Ազատ մամուլը որոշիչ է կայուն զարգացման համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մայիսի 3-ին ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
«Ազատ մամուլն էական նշանակություն ունի խաղաղության, արդարության և մարդու իրավունքների համար։
Շատ կարևոր է կառուցել թափանցիկ և ժողովրդավարական հասարակություններ, և իշխող հասարակություններից պահանջել հաշվետվողականություն։
Ազատ մամուլը որոշիչ է կայուն զարգացման համար։
Լրագրողներն ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցները լուսաբանում են տեղական և համաշխարհային մարտահրավերները և պատմում են այն, ինչի մասին պետք է խոսվի։
Անգնահատելի է նրանց մատուցած ծառայությունը հասարակությանը։
Անհրաժեշտ է ընդունել, կիրառել և գործադրել օրենքներ, որոնք պաշտպանում են անկախ լրագրությունը, խոսքի ազատությունը և տեղեկատվության իրավունքը։
Լրագրողների դեմ հանցագործությունները պետք է դատական կարգով հետապնդվեն։
Մամուլի ազատության համաշխարհային օրվան ընդառաջ կոչ եմ անում կառավարություններին ամրապնդել մամուլի ազատությունը և պաշտպանել լրագրողներին։
Ազատ մամուլի խթանումն ապահովում է ճշմարտության մեր իրավունքը»։