
Վրաստանը և Իսրայելն անցնում են ռազմական համագործակցության նոր մակարդակի

Թել Ավիվում Վրաստանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիան եւ Ավիգդոր Լիբերմանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է պաշտպանության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության խորացում:
Այդ մասին, ինչպես հաղորդել է Sputnik-ը, ասված է նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Իզորիան պաշտոնական այցով Թել Ավիվ է մեկնել մայիսի 1-ին: Նա արդեն բանակցություններ է վարել իսրայելացի պաշտոնակցի հետ, ինչպես նաեւ այցելել է Իսրայելի Ազգային անվտանգության հետաէ հանդիպել Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մեիր Բեն Շաբաթի հետ, ինչպես նաեւ Երուսաղեմում այցելել Հոլոքոստի զոհերի թանգարան: