Բաժիններ՝

Խաչապուրի՝ պատրաստված մանղալի վրա

Բաղադրիչներ

Շերտավոր խմորի համար

1. Ձու – 1 հատ
2. Քացախ – 3 ճ/գ
3. Ջուր – 1 թեյի բաժակ
4. Բուսայուղ – 3 ճ/գ
5. Ալյուր – 3 թեյի բաժակ
6. Մարգարին – 450 գ

Միջուկի համար

1. Սուլուգունի – 1 կգ
2. Ձու՝ վրան քսելու համար

Պատրաստման եղանակը

1. Հարել ձուն պատառաքաղով, ավելացնել ջուր, քացախ, բուսայուղ:

2. Ավելացնել մաղած ալյուր և խմոր հունցել: Խմորը բաժանել 3 մասի: Յուրաքանչյուրը գրտնակել, վրան 50-ական գրամ մարգարին քսել, փաթաթել ծրարի նման, դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և ուղարկել սառցախցիկը 15-20 րոպե:

3. Դրանից հետո հանել խմորները և կրկնել նույն գործողությունը ևս 2 անգամ, ընդ որում, պետք է օգտագործել ամբողջ 450 գ մարգարինը:

4. Հանել խմորները, գրտնակել և կտրել երկար շերտերով:

5. 4 սմ հաստությամբ երկար շերտերով կտրել նաև սուլուգունին, հագցնել շամփուրների վրա, վրան փաթաթել բարակ շերտատած խմորը, վրան ձու քսել և դնել մանղալի վրա: Խորովել մինչև ոսկեգույն դառնալը:

6. Մատուցել տաք վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս