Արմեն Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն երբեւէ չի ունեցել եւ չունի. Նախագահականը հերքում է

Օրերս «Ժամանակ» թերթը գրել էր, թե «նախագահ Արմեն Սարգսյանը ևս պատրաստվում է սեփական կուսակցություն ստեղծել և ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ապագա քաղաքական իրադարձություններին»։

Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես»-ը դիմեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանին։ Նա հերքեց լուրը՝ նշելով, որ Հանրապետության նախագահը անկուսակցական է եւ սա նաեւ Սահմանադրության պահանջն է, համաձայն որի Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ»:

«Նախագահ Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն երբեւէ չի ունեցել եւ չունի»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30