«Ես չէ, որ պետք է նշանակվեմ վարչապետ, այլ ձեզանից յուրաքանչյուրը». Նիկոլ Փաշինյան

«Սերժ Սարգսյանը հենց սրանում էր սխալվել. նա ասում էր՝ Նիկոլի համար ո՞վ է հրապարակ դուրս գալու։ Բայց նա այդպես էլ չհասկացավ, որ, այո՛, Նիկոլի համար մարդիկ հրապարակ դուրս չեն գալիս, մարդիկ դուրս են գալիս իրենց իրավունքի, արժանապատվության, ընտանիքների համար»,- Գյումրիի Վարդանանց հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը։

«Ես չէ, որ պետք է նշանակվեմ վարչապետ, այլ ձեզանից յուրաքանչյուրը, որովհետև իմ վարչապետ նշանակվելը նշանակում է, որ ձեզնից յուրաքանչյուրն է ՀՀ վարչապետ։ Հակառակ դեպքում, այս ամենը որևէ իմաստ չի ունենա»,-ասաց նա՝ ընդգծելով՝ ոչինչ չի խնայի հանուն քաղաքացու հաղթանակի։

Տեսանյութեր

Լրահոս