Արցախի նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Հայաստանում կայունության պահպանման անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երևանում հանդիպել է Հայաստանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։ Նախագահ Սահակյանը կարևորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով ու օրենքի սահմաններում լուծելու և երկրում կայունության պահպանման անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30