
Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա. Tert.am

Վաղը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ելք-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:
«Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ դա էր իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որևէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»,- ասաց Ավինյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: