«Սերժ Սարգսյանը լինելու է ոչ լեգիտիմ, ժողովրդին գրգռող, իսկ իրենք ժողովրդին հանգստացնող ու լեգիտի՞մ». Սերժ Սարգսյան. «Շանթ»

«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով քաղաքական վերջին զարգացումներին և երթերին, վարչապետ Սերժ Սարգսյանն ասել է.

«Ովքեր փորձում են անօրինական ճանապարհով անհամաչափորեն ուրիշների իրավունքները խախտել, մի պահ պիտի կանգ առնեն ու մտածեն՝ էս ի՞նչ ենք անում: Ո՞ր երկրում են կարողացել, այդպիսի խնդիրներ ունենալով, հաջողության հասնել անկայունության միջոցով: Բոլորի համար պարզ է, չէ՞, թե անկայունությունը ինչ է բերելու»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ, ընդհանրապես, գործողությունների մեջ տրամաբանություն պետք է լինի.

«Ո՞րն է տրամաբանությունը: Պրոցեսը, ենթադրենք, տեղի չի ունեցել, իրենք խափանել են: Խափանել են հաջորդ անգամ, էդ պրոցեսը տեղի չի ունեցել, ի՞նչ է լինելու հետո: Իրենք, ի՞նչ է, դառնալու են օրինական, լեգիտիմ իշխանությո՞ւն: Երբ մարդկանց գործողությունների մեջ տրամաբանություն չկա՝ շատ դժվար է հասկանալ, թե դեպքերը դեպի ուր կզարգանան: Ցավոք սրտի, մի անգամ մենք արդեն անցել ենք այդ դառը ճանապարհը: Եթե ուզում են՝ մի անգամ էլ անցնենք… ինչ ասեմ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ իշխանությունները և իրավապահ մարմինները ամեն ինչ անելու են, որ խուսափեն նման հանգուցալուծումից:

«Այս պահին, հենց այսօր երթ անողների մեծ մասը հետաքրքրությունից դրդված է անում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս