Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնության՝ Ազատության հրապարակում այսօր կայացած հանրահավաքը նկարահանվել է թռչնի թռիչքի բարձրությունից:

Նշենք, որ հանրահավաքի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակի բոլոր մուտքերը և նստացույց են հայտարարել։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ճշտում են ՀՀԿ խորհրդի նիստի օրն ու վայրը՝ իրենց քայլերը հասկանալու համար:

«Հիմա խնդիրը մեկն է՝ թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ: Ով չունի դրա հետ կապված տարաձայնություն, կարծում եմ, պետք է լինի այստեղ և դիրքորոշում հայտնի դրա վերաբերյալ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ գործընթացները գնան իրենց ցանկալի հունով, ապա ազգային համաձայնության կառավարություն կլինի:

Gepostet von Daniel Ioannisyan am Freitag, 13. April 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս