Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մանուկյան և Ծերենցի փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 34 DC 234 համարանիշի, Mercedes մակնիշի 77 AV 277 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 24 ՏՏ 098 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 06-ը բախվել է շինության պատին, իսկ նրա վարորդին քաղաքացիների օգնությամբ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը: Վթարի վայրի հարևանությամբ բնակվողները ասում էին, որ նշված հատվածում հաճախակի են լինում նմանատիպ վթարեր, քանի որ ճանապարհային ոչ մի նշան տեղադրված չէ, և որպես լուծում առաջարկում են, որ պատկան մարմինները այս փողոցում արհեստական խոչընդոտ սարքեն, ինչի շնորհիվ վթարերը մասամբ կնվազեն:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Տեսանյութեր

Լրահոս