Բաժիններ՝

Ադրբեջանական ուժերը Նախիջևանի հատվածում կրակել են հայկական ուժերի ուղղությամբ

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Սույն թվականի Ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից:

ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ ՀՀ ՊՆ կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30