
«Բավարիան» հաղթեց Բունդեսլիգան

Մյունխենցիներն անհասանելի են մրցակիցների համար:
«Բավարիան» 4:1 հաշվով ջախջախեց «Աուգսբուրգին» Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում: Յուպ Հայնկեսի թիմի կազմում խփած գոլերով աչքի ընկան Կորենտե Տոլիսոն, Խամես Ռոդրիգեսը, Արյեն Ռոբենը և Սանդրո Վագները:
Ֆինիշից 5 տուր առաջ մյունխենցիները 72 միավորով անհասանելի դարձան «Շալկեի» համար, որն ակտիվում ունի 52 միավոր:
«Բավարիան» հաղթեց «արծաթե աղցանամանը» 6-րդ անգամ անընդմեջ:
Մյունխենյան ակումբը Գերմանիայի ռեկորդակիրն է ազգային տիտղոսների քանակով. թիմը նվաճել է 28 չեմպիոնություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը