
Արտակարգ ու ողբերգական դեպք Կոտայքում. փլատակի տակից դուրս բերված 41-ամյա տղամարդը մահացել է. shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ ապրիլի 7-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ահազանգ է եղել, որ Նոր Գեղի գյուղի Մաշտոցի 26 փողոցում՝ դեռևս անհայտ պայմաններում, փլուզում է տեղի ունեցել և հնարավոր է, որ փլուզման տակ քաղաքացի լինի:
Փրկարարները նշված հասցեի փլուզված բետոնե պանելների տակից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Անդրանիկ Ասատրյանին:
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ա. Ասատրյանը մահացել է: Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը եղել է այն, որ Ա. Ասատրյանը նշված հասցեում ունեցել է պեմզաբլոկի արտադրամաս, որտեղ աշխատել է նաև ծանր տեխնիկա ու ներսում նա աշխատելիս է եղել, երբ տեղի է ունեցել փլուզումը. բետոնե պանելները պոկվել և ընկել են նրա վրա:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: