Բաժիններ՝

Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը. Mirror

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթաղնի մրցաշրջանի մնացած հատվածը, որը ստացել էր Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում կայացած Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ խաղում: Այդ մասին հաղորդում է Mirror-ը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ նա բաց կաթողնի միայն Անգլիա Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Սաուհեմփոն»-ի հետ մրցավեճը: «Հետազոտությունից հետո վերականգնման ժամկետները հասան վեց շաբաթի»,- գրում է աղբյուրը:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Արսենալ» է տեղափոխվել հունվարին: Մինչ այժմ նա կանոնիրների կազմում անցկացրել է 12 խաղ և խփել 2 գոլ՝ կատարելով 6 գոլային փոխանցում:

«Արսենալ»-ԲԿՄԱ հանդիպումն ավարտվել է 4:1 հաշվով, իսկ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել է 61-րդ րոպեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ