Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց «Grenke Chess Classic»-ում
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց «Grenke Chess Classic»-ում:
Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ: Պարտիայի 35-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատւր լինել: Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:
«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկելու է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից: