Բաժիններ՝

Պուտինն ընդունել է Կեմերովոյի մարզի նահանգապետ Տուլեևի վաղաժամկետ հրաժարականը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Կեմերովոյի մարզի նահանգապետ Աման Տուլեևի վաղաժամկետ հրաժարականը։ Այս մասին ապրիլի մեկին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին Կեմերովոյի մարզի նահանգապետ Ա.Գ.Տուլեևի դիմումի կապակցությամբ <…> որոշում եմ. ընդունել Կեմերովոյի մարզի նահանգապետ Ա.Գ.Տուլեևի հրաժարականը՝ սեփական դիմումի համաձայն»,- նշված է հրամանագրում։ Վլադիմիր Պուտինը մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլևին՝ ընտրված նահանգապետի պաշտոնավարումը։ Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման օրվանից։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ապրիլի 1-ին 73-ամյա Տուլեևը ՌԴ նախագահին սեփական ցանկությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա Կեմերովոյի մարզը ղեկավարել է 1997 թվականից։ Տուլեևն իր որոշումը «միակ ճիշտն» է համարել Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհից հետո, որին զոհ է գնացել 64 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30