Բաժիններ՝

Սթերլինգը հայտնվել է «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում

«Սերուցքայինները» հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանով:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում:

Ռահիմի գերազանց մարզավիճակը և արդյունավետությունն այս մրցաշրջանում արժանացել է «սերուցքայինների» սկաուտների ուշադրությանը: Հաղորդվում է, որ «քաղաքայինների» կիսապաշտպանով հետաքրքրված է նաև Եվրոպայի ևս մի քանի թոփ-ակումբներ:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2020թ. ամռանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Սիթին» շուտով կառաջարկի Սթերլինգին նոր պայմանագիր:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանն արդեն դարձել է 15 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս