Բաժիններ՝

Ալեքսանդր Պովետկինի հզոր ապերկոտը, որը նոկաուտի ենթարկեց Փրայսին

Ռուս բռնցքամարտիկի 8-րդ անընդմեջ հաղթանակը:

Ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինը նոկաուտի ենթարկեց Դևիդ Փրայսին մենամարտի 5-րդ ռաունդում: Մենամարտը տեղի էր ունենում Քարդիֆի «Principality Stadium»-ում: 3-րդ ռաունդում բռնցքամարտիկները փոխանակվեցին նոկդաուններով, որից հետո հաջորդ հատվածն անցավ հավասար պայքարում: 5-րդ ռաունդում Պովետկինը գեղեցիկ կոմբինացիա անցկացրեց և հզոր ապերկոտով նոկաուտի ենթարկեց հակառակորդին:

Պովետկինը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 35 մենամարտ: Սա 34-րդ հաղթանակն էր:

https://twitter.com/UFCTRVideos/status/980191421423550464?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Fwww.eurosport.ru%2Fboxing%2Fstory_sto6696474.shtml&tfw_creator=Eurosport_RU&tfw_site=Eurosport_RU

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս