Բաժիններ՝

Կապելոն կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը

Իտալացին պատրաստ է նոր արկածների: Իտալիայի հավաքականի նոր մարզիչ կարող է դառնալ Ֆաբիո Կապելոն, ով չորեքշաբթի՝ մարտի 28-ին, հեռացավ «Ցզյանսու Սունինի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Ինչպես հաղորդում է Libero-ն, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է Կապելոյին՝ որպես Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը:

Ավելի վաղ Կապելոն հրաժարվել էր Սկուադրա Աձուրան գլխավորելու առաջարկից այն պատճառով, որ կապում էր իր ապագան չինական ակումբի հետ, սակայն հիմա «Միլանի», «Ռեալի», «Յուվենթուսի», Անգլիայի և Ռուսաստանի նախկին մարզիչը պատրաստ է նոր մարտահրավերի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս